
Ուկրաինան ամերիկյան նոր ռազմական տեխնիկա է ստացել։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը։
«Ուրախ եմ հայտնել, որ 155մմ-ոց հրետանու պարկը համալրվում է։ Ուկրաինա է հասել САУ М109-ի մոդիֆիկացված տարբերակներից մեկը։ Դա շատ որակյալ ռազմական տեխնիկա է։ Սա մի քանի երկրների համատեղ կոոպերացիայի արդյունք է»,- ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։
Նա նշել է, որ առաջնագծում այժմ 155 մմ-ոց հրետանու 3 տեսակ է կիրառվում՝ հաուբից М777, հաուբից FH70 և CAESAR։
Ռեզնիկովը նաև նշել է, որ Ուկրաինան ստանում է Harpoon հականավային հրթիռներ, որոնք կկիրառվեն Սև ծովում՝ պաշտպանության նպատակով։
Նա նշել է, որ այս ռազմատեխնիկան ստանալու են դանիացի և անգլիացի գործընկերներից։
«Մեր երկրի ափամերձ պաշտպանությունը Harpoon հրթիռներ ունենալով կուժեղանա։ Վստահ եմ, որ Սև ծովը նորից կդառնա անվտանգ և կկարողանանք ապահովել Օդեսայի անվտանգությունը»,- ասել է Ռեզնիկովը։