
Միլանի «Ինտեր»-ը տեղյակ է պահել «Ռոմա»-ին, որ բանակցում է Հենրիխ Մխիթարյանի հետ ֆուտբոլիստի տեղափոխության հարցով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իտալացի ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն:
Դի Մարցիոն նշում է, որ «Ինտեր»-ի մարզական տնօրեն Պիերո Օսիլիոն «Ռոմա»-ի մարզական տնօրեն Տիագո Պինտոյին տեղեկացրել է, որ Մխիթարյանի հետ բանավոր պայմանավորվածություն ունեն:
«Ստորագրված պայմանագրի բացակայությունը որոշակի հույսեր է թողնում «Ռոմա»-ի համար: Ջալոռոսիները դեռ փորձում են Մխիթարյանի համոզել երկարաձգել պայմանագիրը»,- գրել է Դի Մարցիոն: