ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը հաղորդել է, որ ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր 6,737,208 միլիոն փախստական լքել է Ուկրաինան։
ՄԱԿ-ի գրասենյակը հրապարակել է 2022 թվականի մայիսի 27-ի տվյալները։
Հարևան երկրներ փախստականների թիվը օրական ավելացել է 36797 մարդով։ Ամենաշատը Լեհաստան է տեղափոխվել՝ 3,581,612 Ուկրաինայի քաղաքացի, որին հաջորդում են Ռումինիան (982,357), Ռուսաստանը (971,417) և Հունգարիան (671,463):
Ավելի վաղ Լեհաստանի ներքին գործերի փոխնախարար Պավել Շեֆերնակերը հայտարարել էր, որ Հանրապետությանը միլիարդավոր դոլարներ են անհրաժեշտ Ուկրաինայի փախստականներին աջակցելու համար։