Հովհաննես Բաչկովն ու Արթուր Բազեյանը կպայքարեն տիտղոսի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արթուր Բազեյանն ու Հովհաննես Բաչկովը դուրս եկան Երեւանում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ։

57 կգ քաշային Արթուր Բազեյանի մրցակիցը բուլղարացի Ջավեր Դիաս Այբանեզն էր: Բազեյանի մենամարտում  մրցավարները երեք ռաունդներում առավելությունը տվեցին հայ բռնցքամարտիկին:

Հովհաննես Բաչկովը 63.5 կգ քաշայինների կիսաեզրափակիչում մրցեց հունգարացի Ռիչարդ Կովաչի հետ եւ 5:0 հաշվով հաղթանակ տարավ։

Հայ բռնցքամարտիկների մասնակցությամբ կիսաեզրափակիչ մենամարտերին մարզադահլիճում հետեւում էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ եւ դստեր հետ:




Լրահոս