Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները երեկ հանդիպում են ունեցել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, նախարարն ու պատգամավորները քննարկել են խաղաղության օրակարգին, ենթակառուցվածքների ապաշրջափակմանը և արցախյան հարցի կարգավորմանը վերաբերող հարցեր։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը հենց ՔՊ-ական պատգամավորներն են նախաձեռնել՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում Հայաստանի ու Արցախի շուրջ եւ ինչ է բանակցվում: Բանն այն է, որ հղի կնոջը՝ Սոնա Մնացականյանին, վրաերթի ենթարկելու դեպքից հետո ՔՊ-ականները Փաշինյանի հետ չեն հանդիպել, իսկ նախկինում այցերն ու հանդիպումները հենց նրա հետ էին ամփոփվում:
Վերջին շրջանում ակտիվ այցեր են. վարչապետը երկու անգամ ՌԴ, Բրյուսել է այցելել, Միրզոյանը եւս բազմաթիվ հանդիպումներ է ունեցել, սակայն այցերը Փաշիննյանի հետ այդպես էլ ամփոփել չի հաջողվել: Եվ դա է հանդիսացել պատճառը, որ ՔՊ-ականները որոշել են հանդիպում նախաձեռնել գոնե արտաքին գործերի նախարարի հետ, որպեսզի հարցերի դեպքում կամ այլ իրավիճակում իրենք եւս տեղյալ լինեն եւ կարողանան ներկայացնել:
Մանրամասները՝ տեսանյութում: