Նիկոլ Փաշինյանը վաղը կգա խորհրդարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը՝ մայիսի 31-ից, Ազգային ժողովում մեկնարկելու են «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:

Սպասվում է, որ վաղը խորհրդարան կայցելի եւ բացման խոսքով հանդես կգա նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Առաջին օրը, այսինքն վաղը կքննարկվի զուտ ֆինանսական ոլորտը, ապա սպասվում է, որ խորհրդարան կգան նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ու Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը: Նիստերից մի քանիսը կլինեն դռնփակ:




Լրահոս