ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով ինչ բացատրություն է տվել ՊՊԾ պետի միջադեպի գործով. քանի անձ է հրավիրվել Կոմիտե. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանի մասնակցությամբ միջադեպի գործով 9անձ է հրավիրվել ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ վարչություն բացատրություն տալու: Մասնավորապես, Կոմիտե են ներկայացել Սարգիս Հովհաննիսյանը, իրեն այդ օրը ուղեկցող իր աշխատակիցները, «Մեդիահաբի» լրագրող Նարե Գեւորգյանը եւ օպերատոր Արման Ղարաջյանը:

Մեզ հայտնի դարձավ, թե կոնկրետ ինչ են ասել նրանք քննիչներին, լրագրողն ու օպերատորը պնդել են, որ եղել է հարված, իսկ Սարգիս Հովհաննիսյանն ու իր աշխատակիցները պնդել են, թե չի եղել հարված: Մինչդեռ տեսանյութում ամեն ինչ ակնհայտ է:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մայիսի 3-ին Գլխավոր դատախազությունը լրագրողի եւ օպերատորի ծեծի գործը ուղարկեց ՀՀ քննչական կոմիտե՝ նյութեր նախապատրաստելու եւ որոշելու, թե կա՞ն արդյոք հիմքեր քրեական գործ հարուցելու համար, թե՞ ոչ: Նյութերի նախապատրաստման ժամկետը 10 օր է, եւ այն ավարտվել է մայիսի 17-ին, ուստի նախաքննական մարմինը արդեն պետք է որոշում կայացրած լիներ` հարուցել արդյոք քրեական գործ, թե մերժել քրեական գործի հարուցումը:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ՀՀ քննչական կոմիտե՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում միջադեպի գործով: Կոմիտեի լրատվական բաժնից ի պատասխան հայտնեցին, թե տեսախցիկի մասով նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն, ինչի արդյունքում որոշում է կայացվել, եւ նյութերի նախապատրաստման ընթացքը երկարաձգվել է 20 օրով: Այդ ժամկետը կլրանա հունիսի յոթին։

Հիշեցնենք, որ ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը մայիսի 2-ին Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում բռնություն էր կիրառել մասնագիտական աշխատանքը կատարող, «Մեդիահաբ»-ի լրագրող Նարե Գեւորգյանի ու օպերատոր Արման Ղալաջյանի նկատմամբ, սպառնալիք հնչեցրել ակցիայի մասնակիցներից մեկի դեմ: Ինչ կտա 20-օրյա երկարաձգումը՝ սպասենք զարգացումներին:

Ի դեպ, Սարգիս Հովհաննիսյանի նկատմամբ քրգործ հարուցելու հաղորդում ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել էր նաեւ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը»։

Ք.Մ.




Լրահոս