
ՀՀ կառավարության շենքի շրջակայքից «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխվածների վիճակը գնահատվում է կայուն: Նրանց կյանքին սպառնացող վտանգ ներկա պահին չկա: Այս մասին հայտնում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
Հիշեցնենք, որ այսօր ընդդիմության ցույցից ստիկանության երկու ծառայող է տեղափոխվել հիվանդանոց, ինչպես նաև «Դիմադրություն» շարժման ակտիվիստներից մեկը: