
ԱՄԷ-ի Շարժա քաղաքում մայիսի 20-30-ը ընթանում էր ավանդական դարձած Շարժա Մասթերս 2022 ուժեղ միջազգային բաց մրցաշարը։
Մրցաշարին Հայաստանը ներկայացնում էին 10 շախմատիստ՝ 9-ը Շարժա Մասթերսում և 1 Չելենջերսում։
Շատ հաջող հանդես եկավ Հայկ Մարտիրոսյանը, ով կիսեց 3-4-րդ հորիզոնականները և 15,2 կետովբարձրացրեց իր միջազգային վարկանիշը։ Այս պահին Հայկի ընթացիկ վարկանիշը կազմում է՝ 2652 և այդ ցուցանիշը Հայկին թույլ է տալիս դառնալ Հայաստանի գործակցով 2-րդ շախմատիստը։