Իսկ պարեկները կարո՞ղ են ավելի մեծ ձկների «պոչից բռնել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Պարեկային ծառայության Լոռու գումարտակի ոստիկանները Թումանյանի տարածաշրջանի երկու տղամարդու են բերման ենթարկել՝ ապօրինի ծառահատման կասկածանով: Նրանց վարած մեքենան, ինչի բեռնախցիկում բարակաբուն ծառեր են եղել, տեղափոխվել են Ոստիկանության Թումանյանի բաժին:
Ոստիկանության կողմից տարածվող նմանօրինակ հաղորդագրությանները բազմաթիվ են:

Վերոնշյալ դեպքում, օրինակ, տղամարդիկ հատված ծառերն իրենց մարդատար մեքենայով՝ Vaz 21 07-ով են փորձել տեղափոխել: Այնինչ քիչ չեն դեպքերը, երբ առավել «փորձառու ու արհետսավարժ» ծառահատներն այնպիսի պրոֆեսիոնալիզմով են մի քանի բեռնատար հատված ծառ տեղափոխում, որ որևէ մեկն այդ մասին անգամ գուշակել չի կարող: Մի քանի բարակավուն շիվ հատած տղամարդիկ ծառերը, գուցե, կենցաղային տարրական հարցերը լուծելու համար են հատել, գուցեև՝ վաճառելու նպատակով, դա քննությունը ցույց կտա, բայց պարզ է, որ նրանք այս խաղի շատ փոքր մասն են:

Հետևաբար Լոռու մարզի պարեկներին հորդորում ենք բռնել մեծ ձկների պոչից, եթե իհարկե այդքան «դուխ» կամ հրահանգ կունենան վերևից: Խեղճուկրակ գյուղացու 07-ը բռնելը, նկարելը, հետո ասել, թե «տեսեք՝ ինչ լավ ենք աշխատում», իսկապես ծիծաղելի է:

Ս.Վ.




Լրահոս