ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանները հիմա էլ կահավորված չեն. Փաշինյանը խաբել է. մաս 18

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժողովուրդ օրաթերթը գրում է. 44-օրյա պատերազմի ավարտից ավելի քան տարիուկես անց սահմանների կահավորման հարցը մինչ օրս էլ Զինված ուժերի թերեւս ամենակարեւոր ու հրատապ հարցն է: Տարբեր պաշտոնյաներ առաջնագիծ մեկնելուց հետո տարատեսակ ու մտահոգիչ արձանագրություններ են անում: Իհարկե, անվտանգային նկատառումներից ելնելով՝ շատ մանրամասներ չեն հայտնում, բայց առանց դրանց էլ պարզ է, որ մեր սահմանների վիճակը, մեղմ ասած, լավ չէ: Պատերազմից հետո Հայաստանի՝ Ադրբեջանի հետ երկարած ու չկահավորված սահմանի մասին առաջին բարձրաձայնողներից ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էր:

Դեռեւս 2021 թվականի մայիսի 3-ին այն ժամանակ դեռ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը սահմանների անվտանգության մասին հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն, սփոփող պատասխանի փոխարեն, Փաշինյանն ինքնավստահ հայտարարություններ արեց, թե կահավորվում է առաջնագիծը, պարզապես մենք չենք տեսնում, եւ լավ է, որ չենք տեսնում: Այս հայտարարությունից ընդամենը 9 օր անց ադրբեջանական զորքը մտավ Հայաստանի սուվերեն տարածք միանգամից երկու մասից: Այդ մասին հայտարարեց հենց Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում:

Վերջերս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դիրքապահներին էր այցելել, ու դատելով ՊՆ-ի պաշտոնական կայքում հրապարակված լուսանկարներից՝ սահմանն այժմ էլ կահավորված չէ. խրամատներ չկային, անվադողերի ներսում անգամ ավազ ու քար չէր լցված, իրար վրա դրված անվադողերն էլ դիրքապահին ամբողջությամբ չէին ծածկում: Պատերազմից անմիջապես հետո, մինչդեռ, Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, թե սահմանները կահավորվում են, ամեն բան կարգին է: Պապիկյանի մասնակցությամբ լուսանկարը, փաստորեն, հերթական անգամ ապացուցում էր՝ Թովմասյանը ճիշտ էր, Փաշինյանը՝ սխալ: Վարչապետի հերթական սուտը, փաստորեն, իր իսկ թիմակից Պապիկյանն է բացահայտում:

Նկատենք՝ պատերազմի ավարտից հետո, երբ նոր բնագծեր են ավելացել, սահմանային կահավորման հարցը պետք է այս իշխանությունների համար առաջնային լիներ, սակայն իշխանությունների համար այլ հարցեր են կարեւոր՝ պաշտոնների փոխատեղում, սպորտային ու երաժշտական միջոցառումներին մասնակցություն, «վոյաժների» մեկնում եւ այլն, եւ այլն:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս