«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ կառավարության երրորդ մասնաշենքի մոտ դիմադրության շարժման մասնակիցների եւ ոստիկանների միջեւ լուրջ բախումներ եղան։ Մի շարք քաղաքացիներ հայտնվեցին ոստիկանության բաժանմունքներում, ոմանք՝ հիվանդանոցում։ Ցուցարարները պահանջում էին ներս թողնել ընդդիմադիր պատգամավորներին, որ նրանք հանդիպեն նախարարների հետ եւ հարց ուղղեն՝ կո՞ղմ են, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, թե՞ ոչ։ Հանդիպում չեղավ, եւ այդ հարցի պատասխանը լսել չհաջողվեց։
Փոխարենը նախարարությունների աշխատակիցներն աջակցություն հայտնեցին ցուցարարներին՝ պատշգամբներից Արցախի եւ ՀՀ պետական դրոշներ ծածանելով, պատուհաններից ցուցարարներին ջուր փոխանցելով եւ թռուցիկներ նետելով, որոնց վրա գրված էր՝ «Ոստիկան, մարդ եղիր», եւ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։
Որքանով հասկացանք՝ ակտիվ էին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցները, որոնք հետեւում էին, թե ինչպես են ոստիկանները բռնություն գործադրում իրենց նախկին նախարարի՝ Աղվան Վարդանյանի նկատմամբ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում