ՀԱՑՆ ԷԼ ՍՈՒՐԲ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանում հացաթխման, հացի տեղափոխման եւ փաթեթավորման սանիտարահիգիենիկ պայմանները պատշաճ չեն պահպանվում»: Այդ մասին ահազանգել է գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայության վերահսկողության տեսչության պետ Արթուր Վարժապետյանը: Նրա տեղեկացմամբ` հայտնաբերվել է նաեւ մակարոնի արտադրամաս, որտեղ սանիտարահիգիենիկ պայմանները «ահավոր էին»: Առաջիկայում կառավարության հաստատմանը կներկայացվի հացի եւ հացաբուլկեղենի տեխնիկական կանոնակարգը, որով բոլոր հացարտադրողներին կպարտադրվի հացի վրա մակնշել արտադրության օրն ու արտադրողի անունը: Կկանոնակարգվի նաեւ հավելումների օգտագործումը: «Այպիսով` սպառողը հստակ պետք է իմանա` տվյալ հացը երբ է թխվել եւ ում կողմից»,-խոստացել է գյուղնախարարության պաշտոնյան:




Լրահոս