Մշակութային միջոցառումներ ու այցելություններ տաղավարներ. Վահան Քերոբյանի «ձեռքբերումները» Դուբայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 29-31-ը Արաբական Միացյալ Էմիրություններ «ԷՔՍՊՈ 2020–Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցած ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հաշվետվություն է ներկայացրել այցի վերաբերյալ, որից սակայն այդպես էլ պարզ չի դառնոմ, թե ինչ է տվել նրա այցը ՀՀ տնտեսությանը:

Հաշվետվության մեջ կարդում ենք. «Վ․ Քերոբյանը ս.թ. հունվարի 31-ին Դուբայում գտնվելու ընթացքում հանդիպել է Շեյխ Սաիդ Բին Ահմեդ Ալ Մաքթում անձնական գրասենյակի տնօրեն պարոն Հիշամ Ալ Գուրգի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև հետագա համագործակցության ամրապնդման և ընդլայնման վերաբերյալ։ Արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հետագայում ավելի առարկայական քննարկելու անելիքները։ Պաշտոնական բացման արարողության ընթացքում, ինչպես նաև դրանից հետո կազմակերպվել են մի շարք մշակութային միջոցառումներ»։ Այսինքն, Վահան Քերոբյանը Դուբայում մշակութային միջոցառումների է մասնակցել. իսկ ուր մնաց տնտեսությունը:

Հետաքրքիր մեկ նախադասություն եւս. ««Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում Վ․ Քերոբյանը այցելել է նաև Ղազախստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության տաղավարներ»։ Այսինքն, այլ տաղավարներ այցելելը եւս գործողումների ձեռքբերումներից է համարել նախարարն ու այն ներառել հաշվետվության մեջ:

Սակայն այդպես էլ անհայտ մնաց, թե ՀՀ տնտեսության համար ինչ օգուտներ է ունեցել Վահան Քերոբյանի՝ Դուբայ այցն ու համաժողովին մասնակցությունը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս