ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ փոփոխություններ կլինեն Սահմանդրությունում. անհամաձայնություններ կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մայիսի 31-ին, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի հերթական համատեղ նիստն էր ընթանում, ինչի ժամանակ երկրորդ անգամ քննարկվում էր աշխատանքային պլանը: Նիստի ժամանակ նորից անհամաձայնություններ կային: Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանի համոզմամբ՝ ներկայացված նախագիծը չի արտահայտում նախորդ նիստերում տեղի ունեցած քննարկումները եւ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Նշենք, որ այսօրևվա նիստի ժամանակ ժամկետ սահմանվեց՝ հունիսի 1-ից հանձնաժողովի անդամների հետ աշխատանքային պայմանագրերը կկնքվեն եւ սահմանադրական բարեփոխումների գործընթացը կմտնի բովանդակային փուլ: Ակնկալվում է, որ մինչեւ սեպտեմբերի 10-ի կլինեն լուրջ բովանդակային արդյունքներ՝ քննարկված մասնագիտական եւ քաղաքական շրջանակներում:

Աշխատանքային պլանին դեմ էր միայն Դանիել Իոանիիսյանը, ում հետ ArmLur.am-ը զրուցեց սահմանադրական բերափոխումների հանձնաժողովի ու խորհրդի աշխատանքների, առհասարակ սահմանադրական փոփոխությունների ու հարակից այլ հարցերի շուրջ:

Սևակ Վարդումյան




Լրահոս