Երեւանում իրականացվող խաղաղ ակցիաների ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով։ Այս մասին հայտնեցին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ֆրանսիայի հրապարակին հարող տարածքում՝ մայիսի 18-ին, մեծ թվով կարմիրբերետավորներ հարձակվում Մինասյանի վրա ու քաշքշելով, հրմշտելով նստեցնում ոստիկանական մեքենան, ապա հանում մեքենայից։