Ի՞նչ անդառնալի վնաս կարող է պատճառել վիտամին B12-ի պակասը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրգանիզմում ցիանոկոբալամինի (վիտամին B12) պակասը կարող է լրջորեն վնասել առողջությանը:

Մասնավորապես, ինչպես նշել է ներքին բժշկության փորձագետ Կամուրան Քայը, B12-ի անբավարարությունը կարող է խաթարել կենտրոնական նյարդային համակարգը եւ նույնիսկ վնասել ուղեղը, գրում է ՖԱՆ-ը:

Մասնագետի խոսքով՝ ցիանոկոբալամինն ամենակարեւոր նյութն է, որն ապահովում է արյան կարմիր բջիջների արտադրությունը, պաշտպանում է ուղեղը եւ նյարդային համակարգի պաշտպանիչ գործառույթներ է կատարում։ Վիտամին B12-ի պակասը խաթարում է այս գործընթացների աշխատանքը:

Ցիանոկոբալամինի անբավարարության մասին կարող են վկայել ծանր հոգնածությունը, ուշադրության նվազումը, մոռացկոտությունը եւ սրտի հաճախացած բաբախյունը: Ժամանակի ընթացքում ախտանշանները միայն կվատթարանան, պարզաբանել է մասնագետը:

Վիտամին B12-ի պակասի անտեսված դեպքը կարող է պարանոյայի, դեպրեսիայի եւ հիշողության կորստի հանգեցնել: Ուստի մասնագետը խորհուրդ է տալիս սննդակարգում ենթամթերքներ, ինչպես նաեւ ձուկ, կաթնամթերք եւ ձու ներառել:




Լրահոս