Իտալիան հունիսի 1-ից հանում է զբոսաշրջիկների մուտքի բոլոր սահմանափակումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 1-ից Իտալիան չեղարկում է զբոսաշրջիկների համար Covid-ի հետ կապված մուտքի բոլոր սահմանափակումները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան։

Ճանապարհորդները չեն ստուգվի պատվաստումների վկայականների, բացասական ՊՇՌ թեստերի և կորոնավիրուսային վարակից ապաքինման վկայականի համար։ Բացի այդ, հունիսի 15-ից դիմակներ կրելու ռեժիմը կչեղարկվի կինոթատրոններում, թատրոններում և մասնավոր միջոցառումներում։

Առողջապահության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Իտալիա մուտքի «Կանաչ վկայականը», որի ժամկետը լրանում է մայիսի 31-ին, չի երկարաձգվի։ Այս առումով երկիր մուտքը լինելու է նախահամաճարակային կանոններով, ինչը նշանակում է, որ Շենգենյան վիզա է պահանջվելու։




Լրահոս