«Փյունիկ» ՖԱ-ից հեռացել է կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը: Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Գևորգ Ղազարյանը նախորդ ամռանն էր 10 տարվա դադարից հետո վերադարձել «Փյունիկ» և թիմի ավագն էր։ 34-ամյա ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանում «Փյունիկի»կազմում անցկացրել է 17 խաղ և խփել 3 գոլ:
Գևորգ Ղազարյանը «Փյունիկի» ակումբի սան է։ Հանդիսանում է նաև Հայաստանի հավաքականիանդամ, որի կազմում անցկացրած 76 խաղում դարձել է 14 գոլի հեղինակ։ «Փյունիկի» կազմումՂազարյանն անցկացրել է 158 խաղ՝ դառնալով 52 գոլի հեղինակ։
Ֆուտբոլիստի վերջին ակումբը «Փյունիկ»-ից առաջ եղել է Լիմասոլի ԱԷԼ-ը։