![](https://armlur.am/wp-content/uploads/2022/06/16687185_140_0_861_541_1920x0_80_0_0_e69a36392be494cb1abc9b1d935d2b7b.jpg)
Armlur.am-ի տեղեկություններով, ուշագրավ դեպք է գրանցվել Էրեբունի վարչական շրջանում։ Հունիսի 1-ին, ժ.18.00-ին Մ. Իսահակյանը իրավապահներին է դիմել եւ հայտնել է, որ իր քույրերը, որոնց անունները հարգելի պատճառներով չենք հրապարակում, իրենց հոր՝ Կ. Մնացականյանի կողմից պարբերաբար, տարբեր ժամանակահատվածներում ենթարկվել են սեռական բնույթի բռնի գործողությունների:
Արդյունքում, այս հաղորդման հիման վրա երեկ իրավապահները գնացել են Էրեբունի վարչական շրջան եւ ժ.18.30-ին Կ.Մնացականյանին բերման են ենթարկել և ձերբակալել: