Օրերս Մոկսվայի քաղաքապետը որոշում է կայացրել, ըստ որի՝ «կհամաներվեն» բոլոր այն քաղաքացիները, որոնք դիմակ չդնելու համար տուգանվել են ոստիկանության կողմից։ Օրենքը կտարածվի բոլոր ֆիզիկական ու իրավաբանական բոլոր այն քաղաքացիների վրա, որոնք նշված ժամկետներում համապատասխան փաստաթղթեր կներկայացնեն քաղաքապետարան։
Քաղաքային իշխանությունը ոչ միայն կչեղարկի դիմակ չդնելու համար նախապես կազմված արձանագրությունները, այլ նաև կվերադարձնի բոլոր այն քաղաքացիների գումարները, որոնք տուգանքը վճարել են։
Հետաքրքիր է՝ իսկ ի՞նչ որոշում կկայացնի հայաստանյան իշխանությունը։ Կառավարությունը պատրաստակամ կլնի՞ չեղարկել տուգանքներն ու վերադարձնել գումարները, քանի որ փորձը ցույց տվեց, որ անկախ դիմակ դնել-չդնելու հանգամանքից մեծ թվով մարդիկ վարակվեցին կորոնավիրուսով։
Ս․Վ․