ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ Արարատ Միրզոյանը չի առաջադրվել ՔՊ վարչության թեկնածու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների առաջադրումը ՔՊ-ում թեժ քննարկումների կիզակետում է հայտնվել: Բանն այն է, որ երեկ հայտնի դարձավ ՔՊ վարչության 48 թեկնածուների անունները, որոնք կընտրվեն կուսակցության` սեպտեմբերի 18-ին կայանալիք համագումարի ժամանակ:

Շատերի համար անակնկալ է եղել այն հանգամանքը, որ ՀՀ արտաքին գործերի նախարար, ՔՊ վարչության անդամ Արարատ Միրզոյանը չի առաջադրել իր թեկնածությունը։ ArmLur.am-ի տեղեկություններով վերջինս տեւական ժամանակ է որեւէ փոխհարաբերություն չունի վարչության մյուս անդամների հետ, իսկ մի քանիսի հետ էլ շատ լարված է։ Նույն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ նրա հարաբերությունները այնքան են լարվել, որ եղել է ժամանակ, որ այն վերածվել է թեժ վիճաբանության։ Բացի այդ Միրզոյանը շատ ժամանակ անհամաձայնություն է ունեցել ՔՊ վարչության կայացրած որոշումների հետ։

Մեր տեղեկություններով, նա այսպես փորձում է հասկացնել վարչապետ Փաշինյանին, որ չի ցանկանում խառնվել նրա իշխանության կառավարմանն ու կայացրած որոշումներին: Միևնույն ժամանակ, ԱԳ նախարարը գրեթե մեկ տարի է սառեցրել է իր հարաբերություններն այն պատգամավորների հետ, որոնք նախկինում իր թիմի անդամն էին, իր ընկերներն ու վստահելի անձինք էին հանդիսանում։ Հավելենք, որ ՔՊ վարչության կազմում չեն առաջադրվել նաեւ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, պատգամավոր Նարեկ Բաբայանը, վերջինս իր տեղը զիջել է կնոջը` Լենա Նազարյանին:

Անակնկալ առաջադրվել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը եւ ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Հայրապետյանը: Նշենք, որ ամեն գնով ՔՊ վարչության անդամ է ցանկանում դառնալ Արսեն Թորոսյանը, Էդուարդ Աղաջանյանը, Հակոբ Սիմիդյանը, Վահագն Ալեքսանյանը, Վաղարշակ Հակոբյանը:




Լրահոս