Ալբանիայում այս օրերին ընթանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։
81 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 354 կգ արդյունքով հռչակվել է Եվրոպայի չեմպիոն:
Պոկում վարժությունում Ռաֆիկը 160կգ արդյունքով փոքր արծաթե մեդալ է նվաճել, իսկ հրում վարժությունում՝ 194 կգ արդյունքով՝ փոքր ոսկե մեդալ։