Կառավարության այսօրվա նիստում փոփոխություններ են կատարվել «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում : Նախագծով նախատեսվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության 2022 թվականի պետական բյուջեուվ նախատեսված միջոցներն ուղղել ՀՀ ազգանին անվտանգության մարմինների վարչական շենքերի կառուցման, օբյետների նախագծա-հետազոտական փաստաթղթերի պատրաստման համար համապատասխան ծառայությունների ձեռքբերմանը, ինչպես նաև մասնակի ընթացիկ վերանարոգումների իրականացմանը:
Ըստ այդմ, կառավարության պահուսային ֆոնդից Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը կհատկացվի 120 մլն 400 հազ. դրամ:
Հիմնավորման մեջ նշվում է, որ հետախուզության, հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով տեսանելի և գոհացուցիչ արդյունքների հասնելու համար գերակա խնդիր է ազգային անվտանգության մարմինները տեխնիկապես վերազինելը, որակյալ նոր կադրերով, անհրաժեշտ մասնագետներով համալրելը:
Ն.Հ.