Ահազանգում են. ինչպես է կազմակերպվելու բնակչության տեղաշարժը «Երևանի գինու օրեր»-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, որ մայրաքաղաքում անցկացվելիք «Երևանի գինու օրեր» փառատոնի կապակցությամբ հունիսի լույս 3-ի գիշերը, ժամը 1.00-ից մինչև հունիսի 6-ի ժամը 6-ը, փակ են լինելու Սարյան փողոցը՝ Պուշկինի խաչմերուկից մինչև Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Մոսկովյան փողոցը՝ Թումանյան-Մոսկովյան խաչմերուկից մինչև Մոսկովյան-Սպենդիարյան փողոցների խաչմերուկ, ինչպես և Թումանյան փողոցը՝ Սարյան-Թումանյան խաչմերուկից մինչև Թումանյան-Փարպեցու փողոցների խաչմերուկ։

Այս առնչությամբ ArmLur.am-ը ՀՀ ոստիկանությունից հետաքրքրվել է, թե «Երևանի գինու օրեր»-ի կապակցությամբ տեղի բնակչության եւ աշխատակիցների տեղաշարժն ինչպես է իրականացվելու փակ փողոցների պարագայում:

«Այս միջոցառումը նորություն չէ, եւ ինչպես ամեն տարի, այս տարի եւս լինելու են փակ ճանապարհաներ մեքենաների համար, իսկ բնակիչներն ու աշխատակիցները ստիպված են լինելու ոտքով քայլել»,-նշեցին ՀՀ ոստիկանությունից:

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս