
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգմամբ պարզել են, որ «Գոլդեն Չոյս» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրությունում շտկվել են նախորդիվ հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի բոլոր խախտումները:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է:
Վերացվել է նաև Շիրակի մարզում գործող երկու ընկերությունների՝ «Արթ-Հեստել» ՍՊԸ-ին պատկանող կրեմային հրուշակեղենի և անհատ ձեռնարկատեր Աստղիկ Անանյանին պատկանող լիմոնադի արտադրամասերի կասեցումը, քանի որ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն այս արտադրություններում արձանագրել են գործունեության վերսկսման համար պատշաճ հիգիենիկ պայմաններ: