ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանին խաղից դուրս թողնելը հեշտ գործ չի, նա Արցախում իր շահերն ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրյուսելյան հանդիպումից անմիջապես հետո, երբ տեղի ունեցավ սահմանազատման հանձնաժողովի առաջի նիստը, Ադրբեջանը հերթական սադրանքի գնաց, ինչի պատճառով հայկական կողմը զոհ ունեցանք: Դրան էլ Ադրբեջանի նախագահի ելույթն էր նախորդել, ինչի ժամանակ նա հերթական անգամ ռազմատենչ հայտարարություններով ու տարածքային նոր նկրտումներով էր հանդես եկել:

Հետևաբար, ասում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը, հայաստանյան իշխանության հռետորաբանությունը, թե շարունակական զիջումների գնալով ու Բաքվին չբարկացնելով կարող ենք կայուն իրավիճակ ապահովել, որեւէ քննության չի ենթարկվում:

Ինչ վերաբերում է Բաքվի կողմից անընդհատ շահարկվող այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», ապա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը որոշակի պարզաբանումներ է ներկայացրել ու արձանագրել՝ հանիդպուման շրջանակներում տրանսպորտային ենթակառուցվածքների հետ կապված արտատարածքային պահանջներ չեն ներկայացվել: Նման շահարկումները նա ցավալի էր համարել:

Սևակ Վարդումյան




Լրահոս