15 կուսակցություններ զորակցություն են հայտնում հայտարարության մեջ արտացոլված սկզբունքներին. Իշխան Սաղաթելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

15 կուսակցություններ զորակցություն են հայտնում հայտարարության մեջ արտացոլված սկզբունքներին և դրանք գնահատում կենսական Հայ ժողովրդի և Հայոց պետականության լինելիության հարցում։ Այս մասին հայտարարություն է տարածել Իշխան Սաղաթելյանը.

«Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հայտարարության վերաբերյալ

Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերս,

Հաստատելով, որ.

• գործող իշխանությունների կողմից երկրում որդեգրված հակասահմանադրական ընթացքը փաստացի մենիշխանության է տարել երկիրը,
• խորհրդարանական պետության ներկայացուցչական բարձրագույն մարմնում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, երկրի համար օրհասական այս իրավիճակում, քաղաքական մեծամասնության կողմից մերժվում են ազգային-պետական շահերին առնչվող կարևորագույն քննարկումներն ու որոշումների կայացումը,
• գնալով խորանում են Հայաստանի պետականությանն ու ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքները, անտեսվում են Հայ ժողովրդի կենսական շահերը՝ երկիրը կանգնեցնելով պետականության կազմաքանդման շեմին,
կենսական անհրաժեշտություն ենք համարոււմ «Հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարության ընդունումը:

Զորակցում ենք հայտարարության մեջ արտացոլված սկզբունքներին և դրանք գնահատում կենսական Հայ ժողովրդի և Հայոց պետականության լինելիության հարցում:

Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, հասարակական միավորումներին ու անհատներին համախմբվել սույն հայտարարության սկզբունքների և Հայ ժողովրդի ազգային պետական շահերն արտացոլող օրակարգերի շուրջ:
/Հայտարարությունը բաց է միանալու համար/։

Հայտարարությանը միացել են հետևյալ կուսակցությունները՝

1.«5165 շարժում» կուսակցություն
2.«Ազատություն» կուսակցություն
3.«Ազգային անվտանգություն» կուսակցություն
4.«Ազգային համաձայնություն» կուսակցություն
5. ԱԻՄ կուսակցություն
6.«Երկիր Ծիրանի» կուսակցություն
7․ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն
8. «Ժառանգություն» կուսակցություն
9. «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություն
10. «Համերաշխություն» կուսակցություն
11. Հայաստանի դեմոկրատական կուսակցություն
12. «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցություն
13. «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցություն
14․Ռեֆորմիստների կուսակցություն
15․«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցություն




Լրահոս