Բաքուն անում է հնարավորը Դադիվանքից հայ հոգևորականներին դուրս հանելու համար: ArmLur.am-ի ունեցած տեղեկություններով Ադրբեջանն այս օրերին ռուսական կողմին հայ քահանաներին ռուս հոգևորականներով փոխարինելու լոբբինգ է անում:
Բանն այն է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, երբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անմիջական ջանքերով ու Համայն Ռուսիո պատրիրաք Կիրիլի միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել թույլատրել Դադիվանքի վանական համալիում Հայ առաքելական եկեղեցու սպասավորների հոգևոր ծառայությունն ու քրիստոնյա հայ ժողովրդի ուխտագնացությունը, պաշտոնական Բաքուն, չհաշտվելով հայ հոգևորականների ներկայության հետ, այժմ ցանկանում է մեզ համար անհասանելի դարձնել նաև Դադիվանքը:
Մեր տեղեկություններով՝ Ադրբեջանը հայ հոգևորակններին Դադիվանքից հանելու սցենարն էլ է մշակել՝ այն նետելով Ռուս ուղղափառ եկեղեցու դաշտ: Բաքուն ռուսական կողմին առաջարկում է Դադիվանքում հայ հոգևորականների փոխարեն Բաքվի ռուս պատրիարքարանի հոգևորականներին նշանակել:
Նման ձեռագրով Ադրբեջանը փորձում է Քարվաճառի շրջանում գտնվող Դադիվանքի տարածքից նաև ռուս խաղաղապհներին հանել, որովհետև եթե այտեղ հայ առաքելական եկեղեցու սպասավորներ չլինեն, հետևաբար նաև ռուս խաղաղապահների կարիքը չի լինի: Եթե ադրբեջանցիներին հաջողվի ոչ հայանպաստ այս ծրագիրը կյանքի կոչել, ապա Դադիվանքում, մեր տեղեկություններով, ծառայության կնշանակվի ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի պատրիարքարանի քարտուղար Արխիմանդրիդ Ալեքսեյ Նիկոնորովը, որ սերտ կապերի մեջ է Բաքվի քաղաքական էլիտայի ներկայացուցիչների հետ, օգտվում է Մեհրիբան Ալիևայի կողմից ղեկավարվող «Հեյդար Ալիև» անվան ֆոնդի «բարիքներից»:
Սևակ Վարդումյան