
Ինչպես հայտնի է, Դատական դեպարտամենտը նոր ղեկավար ունի՝ Արմեն Հարությունյանն է՝ նախկին դատախազ: Ինչու է հենց նա նշանակվել դատական դեպարտամենտի ղեկավար: ArmLur.am-ին դատական համակարգից հասած լուրերի համաձայն՝ Գագիկ Ջհանգիրյանը իր՝ դատախազ եղած ժամանակվա հին ընկերներին տեղափոխում է դատական համակարգ: Բանն այն է որ Արմեն Հարությունյանը նախկինում եղել է զինվորական դատախազության քննիչ եւ Գագիկ Ջհանգիրյանի հետ բավականին մտերիմ է եղել:
Այսպիսով, Արմեն Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե Գագիկ Ջհանգիրյանի ընկերն ու մտերիմն լինելու արդյունքում է, որ նա նշանակվեց այս պաշտոնին եւ նշանակվելուց հետո կադրային ջարդ արեց, թե ոչ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Ք.Մ