«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է խոշոր գումարով դրամապանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 31-ին Ֆրանկֆուրտ Երևան չվերթի ժամանակ օդանավի անձնակազմն օդանավում հայտնաբերել է դրամապանակ, որում եղել է 12.010 եվրո գումար, բանկային քարտեր և վարորդական վկայական:

Դրամապանակը փոխանցվել է Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցին, վերջինս էլ իր հերթին այն ամբողջ պարունակությամբ ու համաձայն ընթացակարգի վերադարձրել է ուղևորին:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը ուղևորներին հորդորում է առավել զգոն և ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ:




Լրահոս