ՏԵՍԱնՅՈՒԹ․ Սասուն Խաչատրյանը կպատասխանի Աղվան Հովսեփյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը որոշել է ավելի ուշ պատասխանել ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի՝ դատարանում արված հայտարարություններին։ Ինչպես հայտնի է, վերջինս դատարանում հայտարարել էր․ ««Իմ բարեկամ Մհեր Խաչատրյանը, որը նրա հայրն է, որի հետ այժմ էլ ես մտերիմ հարաբերություններ ունեմ, նա նույնպես եկավ ինձ մոտ, խնդրելու, որ տղային ընդունեմ աշխատանքի, ես չընդունեցի նրան աշխատանքի։ Բացատրեցի, թե ինչու չեմ ընդունում աշխատանքի, որովհետեւ դատախազ աշխատած ժամանակ միջնորդագրեր էր ուղարկում ամենաշատը երեւի դատախազներից, քննիչներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար։ Այդ միջնորդագրերի 90 տոկոսը մերժվում էր որպես անհիմն եւ անօրինական։ Այդ ընթացքում աշխատակիցները նույնպես գալիս ու ասում էին՝ պարոն Հովսեփյան, հանկարծ չընդունեք աշխատանքի։ Ինչո՞ւ ես հանրությունից թաքցնում, որ Հովսեփյանը քեզ աշխատանքի չի ընդունել, դրա համար էլ դու լարված հարաբերություններ ունես Հովսեփյանի հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս