Ոչ մի տեսակի արձագանք չեղավ. Անահիտ Կիրակոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դրամապանակս չգտնվեց, եւ ոչ մի տեսակի արձագանք չեղավ: Կարծում եմ, ով գտել է  իրեն համար ավելի կարեւոր է եղել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրուցյում ասաց դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը:

Նշենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը կորցրել է իր դրամապանակը: ArmLur.am-ի հետ զրույցում դերասանուհին ասաց, որ դրամապանակը կորել է Մյասնիկյան խճուղում` գյուղ գնալու ճանապարհին:

«Ելակ եմ գնել, ապա դրամապանակս դրել եմ մեքենայի վերնահատվածում ու վարել: Չգիտեմ, կա՛մ քամին է տարել, կա՛մ ինչ-որ լավ մարդու ձեռքն է ընկել»,-նշեց նա:

Ավելի վաղ դերասանուհին սոցցանցի իր էջում հայտարարություն էր տարածել՝ խնդրելով մարդկանց գտնելու դեպքում ետ վերադարձնել:

«Խնդրում եմ իմ ընկերներին տարածել:Շատ ԿԱՐԵՎՈՐ է:Կորել է դրամապանակս
Մեջը կարևոր փաստաթղթեր կան
Գտնողին խոստանում եմ դրամական պարգև
Դրամապանակը անվանական է, վրան թռչնատառերով իմ անունը՝ ԱԿ
Մեջը գրված է Լոռվա բարբառով դբա լավը»,-նշել է նա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս