ՖՈՏՈ. Արտառոց դեպք ԱԺ-ում. ագռավը հարձակվել է աշխատակիցներից մեկի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ արտառոց դեպք է եղել Ազգային ժողովում: Մասնավորապես՝  ագռավը հարձակվել է Ազգային ժողովի աշխատակիցներից մեկի վրա: Նա գլխի շրջանում վնասվածք է ստացել: Նրան օգնություն ցույց տալու համար շտապօգնություն են կանչել:

ՊՊԾ աշխատակիցները ArmLur.am-ին պատմեցին, որ այսօր ագռավը հարձակվել է նաև Ազատություն ռադիոկայանի լրագրող Արտակի վրա: Նա վզի շրջանում քերծվածքներ է ստացել:




Լրահոս