Այսօր խորհրդարանում 2021 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումներին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ներկա չէր։ Քննարկումներին ներկա էր նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։ Նա պատասխանեց նաեւ լրագրողների մի քանի հարցերին։ Մասնավորապես, լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե ինչու են այս օրերին ակցիաների մասնակիցների նկատմամբ շատ ակտիվ քրեական գործեր հարուցում եւ անգամ գիշերով դատական նիստեր հրավիրում՝ խափանման միջոց ընտրելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան