Հայտնաբերվել է մանրաձկան որսի դեպք. առգրավվել է 40 մանրաձուկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր «Սևան» ազգային պարկի պահպանության բաժնի ներկայացուցիչները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի տեսուչների հետ համատեղ շրջայց են կատարել լճի առափնյա տարբեր հատվածներում՝ կանխարգելելու մանրաձկան որսը։

Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է մանրաձկան որսի դեպք։ Առգրավվել է 40 մանրաձուկ։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում կկատարվի շրջակա միջավայրին հասցված վնասի հաշվարկ։

Կանխարգելիչ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։




Լրահոս