Խանութում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել մայրաքաղաքի Իսակովի 7/12 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Նշան Սմբատյանին պատկանող իրացման կետում։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՍԱՏՄ-ն:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ վերահսկողության ընթացքում խանութում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք, մասնավորապես՝ վաֆլի «Նեժնիյե» (2 հատ, 125գ, «Սովռանո» ՍՊԸ), լուծվող թխվածքաբլիթ (1 հատ, 180գ.) ծամվող մարմելադ «յոգուրտային» (140գ 1 հատ, «Կոնվեկտ» ՓԲԸ), ծամվող կոնֆետ «մարմա թթու» (70գ 3 հատ, «Կոնվեկտ» ՓԲԸ), ծամվող մարմելադ «մարմարա ֆրումելադիկ» (70գ 1 հատ, «Կոնվեկտ» ՓԲԸ), բլղուր (0,5 կգ, 2 հատ, «Ալեքս & Հոլդինգ» ՍՊԸ), շոկոլադ ջնարակապատ «Белочка» (250գ, 1 հատ, «Մեգա ֆուդ» ՍՊԸ), կլոր բրինձ 1 կգ, «Անուշ լինի» ՍՊԸ), պանրիկ «President» 400գ (1 հատ, «Լակտալիս Արմա» ՍՊԸ)։

Վերը նշված ապրանքատեսակները հանվել են վաճառքից և ոչնչացվել։




Լրահոս