
Երեւան համայնքի ավագանուն լիազորություններ կտրվի՝ սահմանել աուդիտորական կազմակերպության ընտրությանը ներկայացվող պահանջները: Ավելին, եթե իրավախախտումների մասին տեղեկություններ հայտնաբերվի, ապա ավագանին կունենա նաեւ համապատասխան իրավասու մարմինների դիմելու լիազորություն: Պարզվում է, որ Երեւան համայնքի ավագանին պարտավոր է ներգրավել աուդիտորական ծառայություններ, սակայն օրենքով հստակ չեն այդ ծառայությունների ներգրավվման կարգը և դրան ներկայացվող պահանջները, ինչը մի շարք դժվարություններ է առաջացնում աուդիտորական ծառայությունների ձեռք բերման գործընթացում։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ յուրաքանչյուր տարի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ստուգման նպատակով ավագանին պետք է ներգրավի աուդիտորական կազմակերպություն։ Աուդիտորական կազմակերպության ընտրությանը ներկայացվող պահանջները սահմանվելու են ավագանու կողմից: Իսկ աուդիտորական կազմակերպությունը բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ստուգման արդյունքներով պետք է կազմի աուդիտորական եզրակացություն, որը պետք է ներկայացնի ավագանուն:
Ս.Հ.