ՎԱՀԱԳՆ ՊԱՊՅԱՆԻ 65-ԱՄՅԱԿԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դաշնակահար եւ դիրիժոր Վահագն Պապյանի 65-ամյակին կազմակերպված համերգին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչի Շոպենի թիվ 1 դաշնամուրի կոնցերտը եւ Մենդելսոնի թիվ 3 Շոտլանդական սիմֆոնիան: Հոբելյարը համերգին հանդես կգա թե՛ որպես դաշնակահար, թե՛ որպես դիրիժոր, իսկ դաշնամուրի կոնցերտը կղեկավարի Ազգային ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

 

Երեկոն տեղի կունենա մայիսի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

1990 թվականից Պապյանն ապրում եւ ստեղծագործում է Իսրայելում: 2006-ից մինչ օրս Աշդոդի սիմֆոնիկ նվագախմբի (Իսրայել) գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է: Այդ պաշտոնում գործունեություն է ծավալել նաեւ Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբում (1987-1989) եւ Ղազախստանի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբում (2008-2013):

Որպես դաշնակահար Պապյանն ավարտել է Երեւանի Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոցը (պրոֆ. Վիլլի Սարգսյանի դասարան) եւ Մոսկվայի կոնսերվատորիան (պրոֆ. Միխայիլ Վոսկրեսենսկու դասարան):

Նա Վիանա դա Մոտայի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի դափնեկիր է (Լիսաբոն, 1979, 2-րդ մրցանակ): Որպես դիրիժոր ավարտել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան (պրոֆ. Իլյա Մուսինի դասարան): Այդ ժամանակից սկսվել են Պապյանի ընդգրկուն ծրագրերով ելույթները միջազգային հայտնի բեմահարթակներում (որպես դիրիժոր, մենակատար դաշնակահար եւ անսամբլիստ 50-ից ավելի հյուրախաղային այցեր Եվրոպա, Անգլիա, ԱՄՆ, Ռուսաստան, Սլովակիա, Ճապոնիա, Կորեա, Չինաստան, Հնդկաստան եւ այլուր):

Աշխատակցել է հայտնի դիրիժորների (Վալերի Գերգիեւ, Միխայիլ Պլետնյով եւ ուրիշներ), երգիչների (Դմիտրի Խվորոստովսկի, Սումի Ջո եւ այլք), ջութակահարների (Գայ Բրաունշտեյն, Մաքսիմ Վենգերով եւ ուրիշներ) հետ: Վենգերովի հետ ելույթներ է ունեցել Եվրոպայում, ԱՄՆ-ում, Հեռավոր Արեւելքում, ձայնագրություն կատարել EMI Classics ֆիրմայում: Պապյանը դիրիժորություն եւ դաշնամուր է դասավանդում Թել Ավիվի Բուշման-Մեհտա երաժշտական դպրոցում եւ վարպետության դասընթացներ վարում Իտալիայում, Իսպանիայում եւ ԱՄՆ-ում: Թել Ավիվի Սամուիլ Ռուբինի անվան երաժշտական ակադեմիայում իրագործել է «Դոն Ժուան», «Կարմեն» եւ Նիլսենի «Սավուղը եւ Դավիդը» օպերաների բեմադրությունները:

 

 

 

ՄԻԱՅՆ ԻՐԵՆ ՑԱՆԿԱԼԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ

««Զանգվածային լրատվության մասին» օրենքում նոր փոփոխությունները հակասում են  ժողովրդավարական արժեքներին»,-  ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց  Հայկական երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրի ղեկավար Շավարշ Գեւորգյանը:

 

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ իշխանությունն իր այդ քայլով  ուզում է Ազգային ժողովում թողնել միայն իրեն ցանկալի լրագրողների ներկայությունը:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Լիլիթ Մինասյանը շրջանառության մեջ են դրել  «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ:

Այս փոփոխություններով՝ պետական մարմինը հնարավորություն է ստանալու հարկ եղած դեպքում լրագրողին զրկել հավատարմագրումից: Գործող կարգավորումների համաձայն՝ լրագրողը կարող է զրկվել հավատարմագրումից միայն ԶԼՄ-ի դիմումի հիման վրա, ըստ պատգամավորների՝ իրենց հեղինակած նախագծով փորձում են լրացնել օրենսդրական բացը եւ պետական մարմնին եւս հավատարմագրումը դադարեցնելու հնարավորություն տալ:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՀԵՏԱԳԱ ԾՐԱԳՐԵՐԸ

Մադրիդի «Աթլետիկոյից» հեռացած 35-ամյա ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը պատմել է հետագա ծրագրերի մասին։ «Հավատացե՛ք, դեռ չեմ որոշել, թե որտեղ եմ խաղալու հաջորդ մրցաշրջանում։ Ստացել եմ շատ առաջարկներ։ Ինձ դիմել են ակումբներ Արգենտինայից, Բրազիլիայից եւ Մեքսիկայից, բայց ես ցանկանում եմ դարձյալ հանդես գալ ամենաբարձր մակարդակում։ Ես կենտրոնացած եմ եվրոպական ֆուտբոլի վրա»,- Լուիս Սուարեսի խոսքը մեջբերում է El Larguero-ն։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լուիս Սուարեսը հույս ունի առաջարկ ստանալ «Բարսելոնայից», որի կազմում խաղացել է 2014-2020 թվականներին։

 

 

 

ԲԱՆԱԿՑԵԼ Է «ԼԻՎԵՐՊՈՒԼԻ» ՀԵՏ

ՊՍԺ-ի հետ մինչեւ 2025 թվականը պայմանագիրը երկարաձգած 23-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն պատմել է, որ բանակցել է նաեւ անգլիական «Լիվերպուլի» հետ։ «Այս ընթացքում միայն ՊՍԺ-ի եւ «Ռեալի» հետ չեմ բանակցել։ Ես բանակցել եմ նաեւ «Լիվերպուլի» հետ, որպեսզի միանամ Յուրգեն Կլոպին։ Խոսել եմ «Լիվերպուլի» հետ, քանի որ մորս սիրելի ակումբն է։ «Ռեալում» խաղալու երազանքս միշտ կմնա։ Ընդամենը 3 տարվա պայմանագիր եմ կնքել։ Երբեք չգիտես, թե ինչ կարող է տեղի ունենալ ապագայում»,- Մբապեի խոսքը մեջբերում է Goal.com-ը։ Ավարտված մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի հետ մասնակցել է 46 հանդիպման, խփել 36 գոլ, կատարել 26 գոլային փոխանցում։

 

 




Լրահոս