ArmLur.am֊ին հայտնի դարձավ, որ այսօր ժամը 20։30֊ի սահմաններում Երեւանի հիվանդանոցներից մեկից հաղորդում է ստացվել, որ մահացած վիճակում Բրյուսովի փողոցից իրենց մոտ է տեղափոխվել Ա․ Ղ֊ն։ Բնակիչների պատմելով՝ նա օպերատորի օգնական է եղել և Արշակունյաց 57/3 հասցեում նկարահանումներ կատարելու ժամանակ վայր է ընկել բարձրությունից։ Բնակիչները այլ մանրամասներ դժվարացան պատմել։
Հանգամանքները պարզվում են։