Կես տարվա ընդմիջումից հետո այսօր նիստ կլինի. ինչ է սպասվում Մոսկվայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կես տարվա ընդմիջումից հետոո Մոսկվայում տեղի է ունենալու տարածաշրջանային հաղորդակցական ուղիների ապաշրջափակման հարցերով եռակողմ` հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խմբի հերթական հանդիպումը։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի ու Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ ստեղծված այս եռակողմ խմբի առաջին հանդիպումը կայացել էր դեռ անցած տարվա հունվարին Մոսկվայում։ Դրանից առաջ էլ դեկտեմբերին։

Նկատենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երեկ հեռախոսազրույց էր տեղի ունեցել եւ պաշտոնական հաղորդագրության համաձայն պայմանավորվածություն էր ձեռք բերվել ակտիվացնել խմբի աշխատանքները։

Հետաքրքիր է, որ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը գլխավորում են նաև Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովը։

Ն.Հ.




Լրահոս