Մոսկվայում ձերբակալվել է հայ գործարարի սպանության մեջ կասկածվող 24-ամյա երիտասարդը, նա այս պահին հարցաքննվում է. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մոսկվայում ձերբակալվել է հայ գործարար Հովհաննես Կամարյանի սպանության մեջ կասկածվող 24-ամյա երիտասարդը, ով արդեն ցուցմունք է տալիս քննիչներին։

Նախորդ գիշեր մարդասպանը դարանակալել է իր զոհին մայրաքաղաքի Կոմսոմոլսկի պողոտայի ռեստորաններից մեկում։ Դրանից հետո կալանավորը կրակել է տղամարդու մեջքին, վերջացրել գլխին, ապա լուսանկարել մարմինը և դիմել փախուստի։

Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանությունը պատվիրված է։

ArmLur.amգրել էր այսօր, որ գիշերը Մոսկվայում սպանված երիտասարդը Հայաստանում հետախուզման մեջ էր գտնվում 2013 թվականին Ռաֆիկ Մադոյանի (Քյավառցի Ռաֆո) սպանությունը նախապատրաստելուն ուղղված գործողություններ կատարելու մեղադրանքով։ Հովհաննես Ղամարյանի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց էր կիրառված կալանավորումը։




Լրահոս