
Հունիսի 2-ին քրեական ոստիկանության անօրինական միգրացիայի դեմ պայքարի, ոստիկանության Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները ստուգայցեր կատարեցին Էրեբունի վարչական շրջանի հյուրանոցներում։ Հայտնաբերվեցին ու ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն ներկայացվեցին Հայաստանում առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող մի խումբ օտարերկրյա քաղաքացիներ։
Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Նմանատիպ միջոցառումները շարունակական են։