ՖՈՏՈ. Հայ հայտնիներից ում երեխաների Վերջին զանգն է այսօր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝  հունիսի 4-ին Հայաստանի հանրակրթական դպրոցներում հնչում է ավարտական վերջին զանգը: Այս օրը բոլոր շրջանավարտների կյանքում անմոռանալի է և կարևոր, որովհետև այն յուրահատուկ ջրբաժան է մանկական ու պատանեկան հիշողությունների և ավելի հասուն կյանքի միջև։

Այսօր հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչներից մի քանիսի երեխաները նույնպես ավարտեցին դպրոցը: Հայտնի ծնողներն իրենց սոցիալական ցանցերում եւս ջերմ մաղթանքներով շնորհավորել են իրենց երեխաներին եւ կիսվել օրվա լուսանկարով:

ArmLur.am-ը ներկայացնում է նրանց.

Այսօր դպրոցին հրաժեշտ  է տվել դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանի ավագ որդին, եւ օրվա կապակցությամբ դերասանուհին գեղեցիկ գրառում է արել.«Իմ տղան ավարտում է դպրոցը…. Եվ առջևում երկար, դժվարին ճանապարհ է: Եվ առաջին ընկերը, և առաջին սերը – 🥰
Մաղթում եմ քեզ ուժ, ոգեշնչում,
Ավելի քիչ անհաջողություններ և արցունքներ:
Եվ մեր դժվարին դարաշրջանում `ավելի համբերություն:
Եվ բոլոր երազանքների և երազանքների իրականացում:
դու կգտնես քո նախընտրած բիզնեսը:
Իսկական սերը❤️
համարձակ քայլիր (միշտ քեզ հետ եմ)
Մաղթում եմ քեզ երջանկություն և կրկին հաջողություն: Անրիս🙏🏻 չգիտեմ ինչ եմ զգում,բայց հպարտ եմ քեզնով սիրելիս»:

Պրոդյուսեր Արմեն Վարդանյանը հրապարակել է դստեր հետ լուսանկար եւ գրել.«

Ու հնչեց… զանգը հնչեց…
Շնորհավոր իմ»:

Երաժշտական պրոդյուսեր Գիսանե Պալյանը եւս շնորհավորել է դստերը եւ գրել. «Էսօր Վերջին Զանգն ա դպրոցներում..
Դինաս շտապում ա դպրոց…
Շնորհավորում եմ 9-րդ դասարանը ավարտող աշակերտներին….»:

Հումորիստ Չարենցի որդին նույնպես հրաժեշտ է տվել դպրոցին:

Լիդա Եղիազարյան




Լրահոս