«Ղռերի կատու, 1000 դրամով մարմնավաճառ». Աննա Հակոբյանին վիրավորելու համար կնոջը մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Նարինե Ադամյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, տեղեկատվական տեխնալոգիաներ օգտագործելով, հրապարակային եղանակով ծանր վիրավորանք պարունակող նյութեր է տարածել։

Այսպես․ 2022 թվականի փետրվարի 16-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իրեն և ամուսնուն՝ Ռաֆայել Ադամյանին պատկանող  կայքէջով անձամբ «Ռոբերտ Քոչարյանի աջակիցների» անվամբ խմբի էջում տեղադրված ՀՀ վարչապետի կնոջ՝ տիկին Աննա Հակոբյանի լուսանկարի տակ հրապարակային գրել է մեկնաբանություններ՝ «Ղռերի կատու, 1000 դրամ մարմնավաճառ․․․․․․․․․» և նմանատիպ այլ արտահայտություններ հրապարակայնորեն ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելով Աննա Հակոբյանի արժանապատվությունը և այդ կերպ Աննա Հակոբյանին իր հանրային գործունեությամբ պայմանավորված հասցնելով ծանր վիրավորանք։

Այսինքն՝ Նարինե Աբելի Ադամյանին մեղսագրվում է հանցավոր արարքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրեսնգրքի 137․1 հոդվածի 2-րդ մասի 1-ն և 2-րդ կետերով։

Ք.Մ




Լրահոս