Մոսկվայում գործարար Հովհաննես Քյարամյանին ենթադրյալ սպանող անձը նախկինում հայտնվել է ՀՀ իրավապահների տեսադաշտում եւ կոնկրետ արարքի համար ազատազրկման է դատապարտված եղել: ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ 2016 թվականին դատարան է ուղարկվել մեկ քրեական գործ, որտեղ Աշոտ Հովհաննիսյանին,Գուրգեն Սաֆարյանին, Վոլոդյա Ղարիբյանին, Ռոման Դվոյանին, և Հայրիկ Երվանդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք «ՎԱԶ» 21154 մակնիշի ավտոմեքենայով գնացել են նախապես պայմանավորված վայր՝ Գավառ քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի հետնամասի պարիսպների մոտ և սպասել Թամարա Գասպարյանի գալուն և երբ Թամարա Գասպարյանը դպրոցի գրխավոր մուտքով ներս է մտել, Վ.Ղարիբյանը անմիջապես փակել է դուռը և Թ.Գասպարհանի նկատմամբ բռնություն գործադրելով նրան տարել են դպրոցի մյուս մասնաշենքի մուտքի մոտ , դուրս են բերել դպրոցի հետնամաս , նստեցրել ավտոմեքենան և նրա կամքին հակառակ Աշոտ Հովհաննիսյանի հետ ամուսնության նպատակով նպատակով առևանգել նրան:
Այս քայլի համար Հայրիկ Ալիկի Երվանդյանին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով և դատապարտել ազատազրկման 4 (չորս) տարի ժամկետով:
Կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով:
Հայրիկ Երվանդյանի վրա դնել որոշակի պարտականություն` չփոխել մշտական բնակության վայրը:
Հիշեցննեք, որ ArmLur.am-ին հայտնի է դարձել Մոսկվայում հայ գործարար Հովհաննես Քարամյանին սպանողի ինքնությունը: Մասնավորապես՝ ArmLur.am-ի տեղեկություններով՝ նա Գավառ քաղաքից է, ծնված 1998 թվականին, նրա անունն է Երվանդյան Հայրիկ: Նկատենք, որ ենթադրյալ սպանություն կատարողը կրկին Գավառից է, ինչն ավելի հավանական է դարձնում, որ այս դեպքը 2013 թվականի «Քյավառցի Ռաֆոյի» սպանության նախապատրաստության և 2021թ.-ի Մոսկվա կինոթատոնի դիմաց նրա թիկնապահի սպանության դեպքերի վրեժն է: Ավելին՝ ArmLur.am-ի բացառիկ տեղկությունների համաձայն՝ ձերբակալված Երվանդյան Հայրիկն այս պահին հրաժարվում է զենքի տեղն ասել ու պատվիրատուի անունը նշել։
Լուսանկարը՝ ArmLur.am-ի
Քնար Մանուկյան