Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունիսի 3-ին ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի 6/77 հասցեում շինարարական աշխատանքներ իրականացնելիս «Honda» մակնիշի էքսկավատորը շրջվել է փոսը, վարորդը արգելափակվել է ներսում։
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Փրկարարները Գ. Ղ.-ին (ծնված` 1960 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից: Վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։