ՆԱՏՕ-ն զինավարժանքներ է անցկացնում Ուկրաինայի սահմանից ոչ հեռու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռումինիայի, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի հինգ եվրոպական այլ երկրների եւ ԱՄՆ-ի զինվորականներ են մասնակցում Սմիրդան բնակավայրում (Գալացի գավառ) ՆԱՏՕ-ի Կենտրոնում ընթացող միջազգայն վարժանքներին: Հունիսի 3-ին այդ մասին հաղորդել Է Ռումինիայի ռադիոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Միջազգային զորավարժությունների ընթացքում այսօր տեղի կունենա նախապատրաստման սեգմենտը, որի ժամանակ ՆԱՏՕ-ի զինվորականները կօգտագործեն ցամաքային եւ օդային մարտական տեխնիկա,- նշված Է հաղորդագրության մեջ:- Այդ միջազգային զինավարժանքներին, որոնք մայիսի 24-ից տեղի են ունենում Սմիրդանի Մարտական պատրաստության կենտրոնում, մասնակցում են ավելի քան հազար ռումինացի զինվորականներ՝ Ֆրանսիայից, Բելգիայից, Բուլղարիայից, Իտալիայից, Պորտուգալիայից եւ ԱՄՆ-ից ժամանած զինվորականների հետ»: Ռադիոկայանը նշում Է, որ զորավարժությունների նպատակն Է «փոխգործակցության մակարդակի բարձարցումը հրամանատարական վարժանքների միջոցով՝ համակարգիչների, տարածքում զորքերի զորաշարժերի եւ մարտական հրաձգություններով մարտավարական պատրաստության օգտագործմամբ»:

Այդ վարժանքների ընթացքում «Հարավ – Արեելք» բազմազգ բրիգադի հրամանատարությունը կատարալագործում Է ՆԱՏՕ-ի հարավ – արեւելյան տարածաշրջանում տեղաբաշխված ուժերի գլխավորման ունակությունը: Ըստ զանգվածային լրատվամիջոցների՝ խոսքը վերաբերում Է Scorpions Legacy 2022 ամենամյա զինավարժանքներին, որոնց մասշտաբն այս տարի, սակայն, զգալիորեն մեծացվել Է: Սմիրդան բնակավայրը գտնվում Է Ուկրաինայի սահմանից 25 կիլոմետր եւ Մոլդովայի սահմանից 10 կիլոմետր հեռավորության վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս