Վերջին զանգը կարևոր հանգրվան է ձեր կենսագրության մեջ. ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին զանգի առթիվ:

Ուղերձի մեջ մասնավորապես ասված է.

«Սիրելի՛ շրջանավարտներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ դպրոցն ավարտելու կապակցությամբ։

Դպրոցական Վերջին զանգը նոր, կարևոր հանգրվան է ձեր կենսագրության մեջ։ Ավարտելով դպրոցը՝ դուք մտնում եք մեծ կյանք։ Ձեր առջև բացվում են բազում հնարավորություններ, և չափազանց կարևոր է կատարել ճիշտ ընտրություն ուսման և աշխատանքի միջև։

Ի սրտե մաղթում եմ ձեզ իմաստություն և կորով՝ հաղթահարելու բոլոր խոչընդոտներն ու դժվարությունները, որոնք կյանքում անխուսափելի են։ Միշտ հիշեք ձեր դպրոցն ու ուսուցիչներին, հպարտացեք ձեր դպրոցական տարիներով։ Թող դպրոցական վերջին զանգը ձեզ բերի երջանկություն, գիտելիքների շարունակական ձեռքբերում և ստեղծագործական խիզախումներ՝ վստահ քայլելու կյանքի լուսավոր արահետներով»։




Լրահոս