Իռլանդիայի դեմ պետք է գրագետ և թիմային խաղ ցույց տանք. Խոակին Կապառոս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կարծիքով՝ ազգային ընտրանու ֆուտբոլիստները մոտիվացված են Իռլանդիայի դեմ խաղից առաջ:

«Ֆուտբոլիստները մեծ վստահություն են ձեռք բերեցին, երբ մենք C ենթախմբից բարձրացանք B ենթախումբ: Մենք գիտակցում ենք այն բարդությունը, որը կա այս խմբում: Հավատում ենք մեր ուժերին: Կփորձենք լավ խաղ ցույց տալ առաջիկա հանդիպմանը: Բարձր մակարդակի ֆուտբոլ ենք ցույց տալիս»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մասնագետը:

Կապառոսի խոսքով` Հայաստանի ընտրանին մոտիվացված է, քանի որ ֆուտբոլիստները նվիրված են իրենց երկրին և մեծ սպասելիքներ ունեն Իռլանդիայի դեմ խաղից:

«Իռլանդիայի հավաքականը լավն է: Նրանք իրենց կազմում ունեն Պրեմիեր լիգայի ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստներ: Նրանց հարգում ենք, սակայն մենք էլ մեր ֆուտբոլային առաքինություններն ունենք: Իռլանդիայի դեմ պետք է գրագետ և թիմային խաղ ցույց տանք: Մեզ համար ճոխություն է հանդես գալ B ենթախմբում: Իսկ ինչ վերաբերում է խանդավառությանն, ապա ոչ մեկի չենք զիջում»,-ասաց նա:

Իսպանացի մասնագետը խոսեց նաև իր հնարավոր հրաժարականի մասին՝ առանձնացնելով, որ Իսպանիայում ֆուտբոլային աշխարհը հարգում է ստորագրված պայմանագիրը և ինքը չի հեռանա մինչ պայմանագրի ավարտը:

Հունիսի 4-ին ժամը 17:00-ին ՝ Երևանում, կկայանա Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի առաջին տուրի Հայաստան-Իռլանդիա հանդիպումը։




Լրահոս